A
A
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Ալբանիային, բայց դուրս մնաց փլեյ-օֆֆից
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի Հայաստանի 16 տարեկանների տղաների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Այսօր կայացած չորրորդ խաղում մեր թիմը 87:59 հաշվով հաղթեց Ալբանիային: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Բոյաջյանն էր, որը վաստակեց 19 միավոր: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը, ինչպես նաև Ադրբեջանն ու Կիպրոսը, տարել են 3-ական հաղթանակ և կրել 1-ական պարտություն, սակայն մեր թիմը լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 3-րդ տեղը և դուրս մնաց փլեյ-օֆֆից: Հայաստանի հավաքականը կպայքարի 5-9-րդ տեղերի համար: