Բացել լրահոսը Փակել լրահոսը
362300717_229623290033781_2667827473027629879_n (1)
A A
Պաշտոնական

Ավտովթար «Չայնիի ոլորաններ»-ում․ կա զոհ

Հուլիսի 24-ին, ժամը 14։31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1954 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ ուղևորներից մեկը տեղում մահացել է։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդին և 2 ուղևորի՝ տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացրել են Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: