Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_NRN
A A
Քաղաքականություն

Նատալյա Արցաքանցյանը որոշում է կայացրել

Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը չի գլխավորի Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը։  Հաղորդագրության համաձայն՝  Նատալյա Արզաքանցյանը նպատակահարմար է գտնում աշխատել թիմում` ի շահ Երևանի և երևանցիների,  ապահովել  երազանքների մայրաքաղաքի առաջընթացը:
 

«Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը։

Նելլի Հարությունյանը տասնամյակներ շարունակ աշխատել է իրավապահ համակարգում։ Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ Եղել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը,  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ,  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետը։