Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» Էստոնիայում ջախջախեց «Նարվա Տրանսին» և մտավ որակավորման 2-րդ փուլ

Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում վաստահ հաղթահարեց «Նարվա Տրանսի» արգելքը:

Էստոնիայում կայացած պատասխան խաղում փյունիկցիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը և ընդհանուր հաշիվը դարձրին 5:0:

Այդպիսով, «Փյունիկը» մտավ որակավորման 2-րդ, որտեղ կհանդիպի շվեդական «Կալմարի» հետ: Առաջին խաղը կկայանա հուլիսի 27-ին, Շվեդիայում: