
A
A
Գիշերը ծառը կոտրվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 18-ին, ժամը 02։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս․ Տարոնցի փողոցի թիվ 1/1 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ մասամբ փակելով այն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։