A
A
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա Ռուսաստանում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Իվու Ուգոչուկվան
պայմանագիր է կնքել Կազանի «Ռուբինի» հետ։ Այդ մասին հայտնում է ռուսական ակումբը:
Պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար։
Իվուն ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 28-ին Նիգերիայում։ Նա հանդես է եկել հայկական
«Ուրարտու», «Փյունիկ» և «Լոռի» ակումբներում։ 2022/2023 մրցաշրջանում ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող։ Միաժամանակ, 23-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» հետ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը և գավաթը։