Բացել լրահոսը Փակել լրահոսը
1115548
A A
Հասարակություն

Ալյասկայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 6:48-ին: Էպիկենտրոնը գտնվել է Սանդ Փոյնթ քաղաքից 106 կմ  հարավ, օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: