Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_B20BA5F3-E897-42F7-93F3-9C58C2F6B8F3
A A
Հասարակություն

«PostDoc» ծրագիր 2023»․ մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023թ․ հուլիսի 12-ի N 1078-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։

Մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե ներկայացված հայտերից ֆինանսավորման է երաշխավորվել 8 թեմա։

Գիտական թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2023 թվականի օգոստոսի 1-ից:

Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ է արտերկրի գիտնականների՝ 2023թ․ երկրորդ «PostDoc» ծրագրի հայտերի ընդունումը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։