Բացել լրահոսը Փակել լրահոսը
359719260_648045304015492_4166173913825522664_n
A A
Պաշտոնական

Դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցից պահանջել է դրամարկղի պարունակությունը

Հուլիսի 12-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը դանակի սպառնալիքով Զաքյան փողոցի դեղատան աշխատակցից պահանջում է դրամարկղի պարունակությունը:
Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
 
Պարզվել է, որ ժամը 10.54-ին անհայտ անձը դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցուհուց պահանջել է դրամարկղում եղած գումարը, սակայն առանց գումար վերցնելու՝ դիմել է փախուստի:
 
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը:
 
Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 32-ամյա երիտասարդը Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
 
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակը, գլխարկ և բժշկական դիմակ:
 
32-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: