Բացել լրահոսը Փակել լրահոսը
պաշտպանության նախարարություն
A A
Պաշտոնական

Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի զինուժի կրակոցից երկրորդ հայ զինծառայողն է վիրավորվել

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակել էին  հուլիսի 12-ի առավոտյան, ինչի հետևանքով վիրավորվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն․ Թ․-ն։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։