Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga (3)
A A
Սպորտ

Էմմա Պողոսյանը հաղթել է ծանրամարտի Եվրոպայի 17 տարեկանների առաջնությունում

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսյանը հաղթող է դարձել 81 կգ քաշային կարգում: Նա երկամարտում ցույց է տվել 225 կգ արդյունք (96+129 կգ): Պոկում և հրում վարժություններում հայ մարզուհին նույնպես նվաճել է ոսկե մեդալներ: Ի դեպ, հրում վարժությունում Էմմա Պողոսյանը սահմանել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների նոր ռեկորդ:

 

Նշենք, որ մրցումային 8 օրից հետո Հայաստանը վաստակել է 9 մեդալ, այդ թվում 5 ոսկի:

Մրցումային վերջին օրը, հուլիսի 10-ին, մրցահարթակ դուրս կգան Ռուստամ Սահրադյանը, Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):