A
A
Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը ամենօրյա տեղեկագրում։
«Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան»,- նշված է տեղեկագրում։
Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։