Գարեթ Բեյլը խոսել է Քրիշտիանու Ռոնալդուի հետ եղած լարված հարաբերությունների մասին
Աջակցիր «Ա1+»-ինՄադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հարաբերությունների մասին։
«Բոլոր խաղացողներն էլ լավն էին: Ես գիտեմ, որ մարդիկ խոսում են Ռոնալդուի հետ իմ լարված հարաբերությունների մասին, բայց ես երբեք որևէ խնդիր չեմ ունեցել որևէ մեկի հետ, որևէ մեկի հետ չեմ վիճել։ Նույնիսկ դժվարին պահերին հանդերձարանում ամեն ինչ լավ էր։ Լավ ժամանակներ էին «Ռեալում», - ուելսցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Times-ը:
33-ամյա Գարեթ Բեյլը «Ռեալում» հանդես է եկել 2013-2022 թվականներին: Նա մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 258 խաղ, խփել 106 գոլ և կատարել 58 գոլային փոխանցում։ Ուելսցի ֆուտբոլիստը կարիերան ավարտել է 2023 թվականի սկզբին։
38-ամյա Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» խաղացել է 2009-2018 թվականներին։ Այդ ընթացքում պորտուգալացին 438 խաղում խփել է 450 գոլ և կատարել 131 գոլային փոխանցում։ Այժմ Ռոնալդուն հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» թիմում: