Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot-2023-07-03-151133-1024x577
A A
Հասարակություն

Դավիթ Վարուժանի Ավետիսյանին ազատ արձակելու որոշում է կայացվել (տեսանյութ)

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին. քիչ առաջ նա ազատ արձակվեց։

Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին 16:00-ի սահմաններում Անգլիական այգում Դավիթ Ավետիսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և նրա ուղղությամբ բացականչել՝ «պատասխան ես տալու իմ զոհված եղբայրների համար»։ Արայիկ Պապիկյանի խոսքով՝ վայրկյաններ անց ոստիկանները տղային բիրտ ուժով պառկեցրել են գետնին՝ փակելով շնչուղիները, այդ ժամանակ Դավիթն արտաբերել է «դավաճան, վիժվածք» բառերը։