Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1
A A
Հասարակություն

ԼՂ Մարտունու շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցել: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում:

«Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում»,- նշված է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղեկատվական ամփոփագրում: