
A
A
Եվրոպական խաղեր. Թեքբոլիստ Գոռ Սարգսյանը ցավալի պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանի Կրակով քաղաքում ընթացող Եվրոպական ամառային խաղերում Հայաստանից այսօր հանդես եկավ թեքբոլիստ Գոռ Սարգսյանը:
Խմբային փուլի առաջին խաղում մեր մարզիկը վստահ հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Բենեդիկտ Հոֆմանին՝ 2:0: Երկրորդ խաղում նա 1:2 հաշվով ցավալի պարտություն կրեց դանիացի Բրայան Տոմսենից, քանի որ հաղթանակով էր սկսել մրցամարտը:
Այդպիսով, Գոռ Սարգսյանն իր խմբում գրավեց 2-րդ տեղը և դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ քառորդ եզրափակիչ դուրս եկավ հաղթողը՝ դանիացի թեքբոլիստը:
Առաջիկա օրերին կկայանան զուգախաղերը: Գոռ Սարգսյան-Ռաֆայել Վարդանյան երկյակը հանդես կգա տղամարդկանց զուգախաղերում, իսկ Քրիստինա Մանգասարյանն ու Ռաֆայել Վարդանյանը ելույթ կունենան խառը զուգախաղերում: