Բացել լրահոսը Փակել լրահոսը
40282408_0_133_1280_853_1920x0_80_0_0_0b7ac8f164fe676f879bcfd6343bdff6.jpg
A A
Հասարակություն

Խաղաղապահները հրադադարի 5 խախտում են արձանագրել Մարտակերտի և Մարտունու շրջաններում. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում հրադադարի 5 խախտում է արձանագրվել։

«Հրադադարի խախտումների հետևանքով հայկական և ադրբեջանական կողմերն ունեն զոհեր և վիրավորներ: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
 
Հիշեցնենք, որ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։