A
A
«Ուլիսը» հաղթեց «Շիրակին»
u
Այսօր Իջեւանում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ խաղը: Գյումրիի «Շիրակը», որը հանդես եկավ դաշտի տիրոջ կարգավիճակով, 0:1 հաշվով պարտվեց Երեւանի «Ուլիսին»: Միակ գոլը հանդիպման վերջին րոպեին խփեց Գեւորգ Նռանյանը:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին, «Հրազդան» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ այս փուլի առաջին խաղում «Միկան» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել
«Բանանցի» հետ` 3:3: