Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+vigen
A A
Սպորտ

Վիգեն Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, արծաթե մեդալ նվաճեց Իսպանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:

Եզրափակիչ մրցամարտում մեր մարզիկը 4:5 հաշվով ցավալի պարտություն կրեց վրացի Աչիկո Բոլկվաձեից: Նա բավարարվեց արծաթե մեդալով:

Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր նվաճեց 3 մեդալ՝ մեկական ոսկի, արծաթ և բրոնզ: