ՈՒԵՖԱ-ն հաշվի չի առել հայ ֆուտբոլասերների շահերը
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի ֆուտբոլային ֆեդերացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հաստատել է Հայաստանի ակումբների խաղերի ժամանակացույցը չեմպիոնների և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում:
Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» բոսնիական «Զրինսկիի» հետ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 11-ին, սեփական դաշտում: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին:
Կոնֆերենցիաների լիգայում հանդես եկող մեր թիմերը տնային խաղերը կանցկացնեն հուլիսի 13-ին: Ժամը 19:00-ին «Փյունիկը» Աբովյանում կընդունի էստոնական «Նարվա-Տրանսին», իսկ «Արարատ-Արմենիան»՝ ալբանական «Էգնատիային»: Ժամը 21:00-ին «Ալաշկերտը» կհանդիպի Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատի» հետ:
Այդպիսով, ՈՒԵՖԱ-ն հաշվի չի առել հայ ֆուտբոլասերների շահերը, քանի որ նրանք եվրոպական չորս խաղերից դիտելու հնարավորություն կունենան միայն երկուսը: Նախկինում, ՈՒԵՖԱ-ն նման դեպքերում կամ խաղերը բաժանում էր տարբեր օրերի միջև, կամ փոխում էր անցկացման վայրը: Ավաղ, այս անգամ Հայաստանում մեկ օրում կանցկացվի երեք խաղ, ինչը չլսված փաստ է եվրոպական փոքր երկրների համար: