Բացել լրահոսը Փակել լրահոսը
39
A A
Հասարակություն

ՀՀ-ում գտնվող ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալի գլխավորած պատվիրակությունը այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի «Զառ» ուսումնական կենտրոն

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված
միջոցառումների շրջանակում ՀՀ-ում գտնվող ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն։ Հայտնում է ՊՆ-ն։
 
Հյուրերին ներկայացվել են
մանրամասներ կենտրոնի պատմության, գործունեության և իրականացվող ծրագրերի
վերաբերյալ։
 
Ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին և ուսումնանյութական
բազային։