Եվրոպական խաղեր. մրցումային օրը արգասաբեր չէր Հայաստանի համար
Աջակցիր «Ա1+»-ինՆախ կանանց սուսերամարտում մեր մարզուհի Էմմա Պողոսովան խոցասուրերի մրցումների առաջին փուլում 5:15 հաշվով պարտվեց հունգարացի մրցակցին և դուրս մնաց պայքարից:
Մեր 60 կգ քաշային մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը կիսաեզրափակիչ մարտում զիջեց բելգիացի Ջիանի դե Լուիին և ավարտեց ելույթները: Նա նվաճեց բրոնզե մեդալ:
Բռնցքամարտի մրցաշարում ռինգ մտած մեր 6 մարզիկներից հաջող հանդես եկավ միայն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, որը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ սերբ Վլադիմիր Միրոնչիկովի նկատմամբ: Մեր մյուս բռնցքամարտիկները՝ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 66 կգ քաշային Սոնա Հարությունյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, պարտություն կրեցին և ավարտեցին ելույթները:
Մրցումային յոթ օրից հետո թիմային հաշվարկով Հայաստանը վաստակել է 3 մեդալ և Սլովակիայի հետ գտնվում է 34-րդ հորիզոնականում: Մեդալային աղյուսակը վստահորեն գլխավորում է Իտալիան՝ 58 մեդալ, այդ թվում 18 ոսկի: