A
A
Հայաստանի բռնցքամարտիկները երրորդ հաղթանակը տարան Եվրոպական խաղերում
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում այսօր Հայաստանից հանդես եկավ միայն բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը:
80 կգ քաշային մեր մարզիկն մեկնարկային մարտում 4:1 հաշվով պարտության մատնեց չեռնոգորցի Պետար Մարչիչին: Այդպիսով, մեր երեք բռնցքամարտիկներն արդեն հաղթահարել են առաջին փուլի արգելքը և շարունակում են պայքարը: Մրցումային առաջին օրը հաղթանակ էին տարել Արթուր Բազեյանն ու Նարեկ Հովհաննիսյանը:
Վաղը Հայաստանից ռինգ կմտնեն երեք հոգի: Առավոտյան հերթափոխին 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կմրցի չեռնոգորցի Ստեֆան Սավկովիչի հետ, իսկ 75 կգ քաշային Անի Հովհանիսյանի մրցակիցը կլինի Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կազմած թիմի անդամ Նգամբա Ջանկոն: Երեկոյան մեր ծանր քաշային Դավիթ Չալոյանը կհանդիպի սերբ Վլադան Բաբիչի հետ: