A
A
Ռուսաստանը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը.Զախարովա
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի կողմից Լաչինի միջանցք մուտքի արգելափակումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության խախտում է, որը բերում է լարվածության խորացման: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Նման քայլերը հանգեցնում են լարվածության սրմանը և չեն նպաստում Ռուսաստանի աջակցությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը», - ասել է Զախարովան:
Ռուսաստանը կոչ է անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով, ինչպես նաև պահպանել եռակողմ պայմանավորվածությունները: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով ամբողջովին փակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: