Բացել լրահոսը Փակել լրահոսը
--
A A
Սպորտ

Հայաստանի հրաձիգները՝ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրներ

Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում։

Վրոցլավ քաղաքում անցկացվող հրաձգության մրցումներում ատրճանակ ձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մ 30+30 կրակոց զույգերով վարժությունում նախ 581 միավորով հաղթահարել են որակավորման փուլը, ապա եզրափակիչում գրավել 2-րդ տեղը՝ զիջելով միայն Իտալիայի թիմին։ Մեր հրաձիգներն արժանացել են արծաթե մեդալների: