Բացել լրահոսը Փակել լրահոսը
77
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. Հայաստանի հրաձիգները մտան եզրափակիչ փուլ

Հայաստանի հրաձիգներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը հաղթահարեցին Եվրոպական խաղերի որակավոր ման փուլը և մտան եզրափակիչ: Նրանք 10 մ օդամղիչ ատրճանակ խառը զույգերով մրցաձևում վաստակելով 581 միավոր, գրավեցին 2-րդ տեղը:

Եզրափակիչ փուլ մտան առաջին չորս տեղերը գրաված զույգերը, որոնցից երկուսը Իտալիայից են, իսկ մեկը՝ Բուլղարիայից: Եզրափակիչ փուլը կմեկնարկի ժամը 14:00-ին: