Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ադրբեջանցու կողմից սպանված ԶՊՄԿ պահնորդի ընտանիքը որպես պատիժ դատարանից ցմահ ազատազրկում էր սպասում․ մտադիր են բողոքարկել վճիռը (տեսանյութ)

Հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում տեղի ունեցավ ԶՊՄԿ պահնորդի սպանության գործով վերջին նիստը։ Դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց վճիռը․ Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովին մեղսագրվեց 7 հոդված և նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Տուժող կողմը մտադիր է բողոքարկել վճիռը։