A
A
Հենրիկ Նալբանդյանը՝ Հայաստանի ֆուտբոլի 2022/2023 մրցաշրջանի լավագույն մրցավար
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նիստը:
Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, կոմիտեն հաշվի առնելով 2022/2023 մրցաշրջանի ընթացքում ՀՖՖ հովանու ներքո անցկացված բոլոր մրցաշարերում սպասարկված խաղերի քանակը, արդյունքները և մրցավարների միջին գնահատականները՝ մրցաշրջանի լավագույն մրցավար է ճանաչվել Հենրիկ Նալբանդյանը, իսկ մրցավարի լավագույն օգնական՝ Մեսրոպ Ղազարյանը: