Բացել լրահոսը Փակել լրահոսը
355492029_207981515531292_2147018951539244444_n
A A
Պաշտոնական

Տեղեկություն է ստացվել, որ Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ դի կա

Հունիսի 21-ին, ժամը 05։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ (մոտ15 մ) դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները Ն. Ն.-ի (ծնված 1981 թ.) դին դուրս են բերել փոսից (մոտ 8 մ)։