Բացել լրահոսը Փակել լրահոսը
77
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի թիմերի մրցակիցները Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայում

Նիոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի նստավայրում այսօր տեղի ունեցավ նաև 2023-24թթ Կոնֆերենցիայի լիգայի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը:

 

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» նախապես ընդգրկվել էր 5-րդ ենթախմբում: Նրա հավանական մրցակիցներն էին հյուսիսմակեդոնական «Մակեդոնիան», Լիտվայի «Պանեվեժիսը», Ֆինլանդիայի «Հանկան», վրացական «Դիլան» և էստոնական «Նարվա Տրանսը»:

 

Հայաստանի բրոնզե մեդալակիր Երևանի «Արարատ-Արմենիան» գլխավորում էր 1-ին ենթախմբի ցուցակը: Նրան որպես մրցակից կարող էին բաժին ընկնել վրացական «Տորպեդոն», Մալթայի «Բալցանը», Բելառուսի «Նեմանը», ալբանական «Էգնատիան» և Սան Մարինոյի «Կոսմոսը»:

 

Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ Երևանի «Ալաշկերտ», նախապես հայտնվել էր 2-րդ ենթախմբում, որտեղ նրա հավանական մրցակիները կարող էին դառնալ ալբանական «Տիրանան», բոսնիական «Ժելեզնիչարը», Մոլդովայի «Զիմբրուն», Մալթայի «Բիրկիրկարան» և Չեռնոգորիայի «Արսենալը»:

 

Վիճակահանությամբ «Փյունիկը» կհանդիպի «Նարվա Տրանսի», «Արարատ-Արմենիան»՝ «Էգնատիայի» հետ: «Ալաշկերտի» մրցակիցը Չեռնոգորիայի «Արսենալն» է:

 

Կոնֆերենցիայի լիգայի որակավորման 1-ին փուլի անդրանիկ խաղերը կկայանան հուլիսի 13-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 20-ին: