A
A
Ֆուտբոլի Նոր Զելանդիա – Քաթար ընկերական հանդիպումն անավարտ է մնացել
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Նոր Զելանդիայի հավաքականը Քաթարի հետ ընկերական խաղում հրաժարվել է դուրս գալ երկրորդ խաղակեսին և շարունակել հանդիպումը:
Ինչպես նշում է Նոր Զելանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան, նման որոշման համար պատճառ է հանդիսացել այն, որ առաջին խաղակեսում քաթարցի ֆուտբոլիստը ռասիստական վիրավորանքներ են հասցրել թիմի պաշտպան Մայքլ Բոկսոլին:
«Մրցավարներն ոչ մի միջոց չեն ձեռնարկել այդ կապակցությամբ, դրա համար էլ թիմն որոշել է դաշտ դուրս չգալ երկրորդ կեսին», - ասված է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Հարկ է նշել, որ հանդիպումը կայացել է Ավստրիայում, և այն սպասարկել են ավստրիացի մրցավարները: Առաջին խաղակեսն ավարտվել է Նոր Զելանդիայի օգտին՝ 1:0: