Բացել լրահոսը Փակել լրահոսը
75
A A
Քաղաքականություն

Դանիան հայտարարել է Ուկրաինային կործանիչներ տրամադրելու պատրաստակամության մասին

Կոպենհագենը որոշ պայմաններով պատրաստ է F-16 կործանիչներ տրամադրել Կիևին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունիսի 17-ին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տրոելս Լունդ Պոուլսենը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Դանիան մոտ ապագայում ուկրաինացի օդաչուների համար վարժանքներ կկազմակերպի՝ F-16 կործանիչներ վարելու և սպասարկելու նպատակով։ «Սա ժամանակակից ուկրաինական ավիացիայի զարգացման առաջին քայլն է»,-նրա խոսքերը մեջբերել է TV2 հեռուստաալիքը: