Բացել լրահոսը Փակել լրահոսը
99
A A
Հասարակություն

Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը փակ է. ԱՀ ՆԳՆ

Երեկ տեղացած հորդառատ անձրևը ողողել է Մարտունու շրջանի Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը, այն լցրել ջրաբերուկներով, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել ավտոմեքենաների երթևեկության և մարդկանց տեղաշարժի համար: Հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
 
Հերհեր-Ծովատեղ հատվածում նույնպես հողն ու քարերը լցվել են ճանապարհի մեջ։
 
Նշված վայրերում ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվում։