Բացել լրահոսը Փակել լրահոսը
606651040_1438318350990947_5371218375552298697_n
A A
Պաշտոնական

Starlink-ն ավելի քան 100 տերմինալ կնվիրի՝ ՀՀ հեռավոր համայնքների դպրոցներում ինտերնետ հասանելիությունը բարելավելու նպատակով․ նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնում է․

Starlink-ն ավելի քան 100 տերմինալ կնվիրի՝ ՀՀ հեռավոր համայնքների դպրոցներում ինտերնետ հասանելիությունը բարելավելու նպատակով։

2025 թվականը ԲՏԱ նախարարության համար նշանավորվեց մի շարք կարևոր նվաճումներով: Տարվա ձեռքբերումներից մեկը Starlink ծառայությունների պաշտոնական մեկնարկն էր Հայաստանում. թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ և որակյալ կապի ապահովմամբ, արագ և հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև

ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։
Այսօր հատկապես ուրախ եմ նշել, որ ամերիկյան ընկերության հետ արդյունավետ համագործակցության և երկխոսության շնորհիվ Starlink-ը Հայաստանի՝ հիմնականում հեռավոր և դժվար հասանելի համայնքներում գտնվող դպրոցներին ավելի քան 100 տերմինալ նվիրաբերելու որոշում է կայացրել: Այս նախաձեռնությունը զգալիորեն կբարելավի կապի ապահովումը, կնպաստի թվային ներառմանը և կապահովի առցանց կրթության հասանելիությունը հազարավոր աշակերտների համար։

Դե ինչ, թող որ անցնող տարվա ընթացքում մեր աշխատանքի արդյունքում գրանցած հաջողությունները լինեն այն ամուր հիմքը, որի վրա 2026-ին կկառուցենք նորանոր նվաճումներ մեր պետության համար։