A
A
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:50-ի դրությամբ, Աշոցքի, Աբովյանի, Մարտունու, Սպիտակի, Անիի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք և Սևանից մինչև Սեմյոնովկա ավտոճանապարհներին բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։