
A
A
Հայաստանի բոլոր մարմնամարզիկները մտել են World Challenge Cup-ի եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզիկները շարունակում են հաջող հանդես գալ Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող մարմնամարզության World Challenge Cup-ի հերթական փուլում:
Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում գրավել է 2-րդ տեղը և մտել եզրափակիչ: Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը օղակների վրա նույնպես հաղթահարել են որակավորման փուլը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 1-ին և 4-րդ տեղերը:
Այդպիսով, մեր բոլոր մարմնամարզիկները, այդ թվում իսկ Գագիկ Խաչիկյանը, որը մտել է նժույգ թափերի եզրափակիչ, կպայքարեն մեդալների համար: Եզրափակիչները կկայանան հունիսի 10-ին և 11-ին:
Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Մանե Պողոսյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը և ավարտեց ելույթները: