«Ուլիսը» ստանձնեց առաջատարի դերը
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 3-րդ տուրից հետո փոխվեց առաջնության առաջատարը: Այդ դերը ստանձնեց Երեւանի «Ուլիսը», որը սեփական հարկի տակ հաղթեց հանրապետության չեմպիոն «Փյունիկին»` 1:0: Միակ գոլը 88-րդ րոպեին խփեց դաշտի տերերի փորձառու հարձակվող Արտյոմ Ադամյանը:
Երկրորդ տեղը զբաղեցնում է Կապանի «Գանձասարը», որն անդրանիկ հաղթանակը տարավ առաջնությունում` իր հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասնելով Գյումրիի «Շիրակի» նկատմամբ: Դաշտի տերերին երեք միավոր պարգեւեց թիմի ավագ Արթուր Քոչարյանը, որն արդեն 10-րդ րոպեին գրավեց գյումրեցիների դարպասը:
Առաջին հաղթանակը տոնեց նաեւ Դիլիջանի «Իմպուլսը», որը Իջեւանում պարտության մատնեց առաջնության նորեկ «Արարատին»` 2:0: Խաղի հաշիվը 44-րդ րոպեին բացեց Հովհաննես Գոհարյանը: Ընդմիջումից հետո Զավեն Բադոյանը երկրորդ անգամ գրավեց արարատցիների դարպասը:
«Միկա» - «Բանանց» խաղում դարպասները մնացին անառիկ` 0:0:
Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Ուլիս 3 7
2. Գանձասար3 5
3. Միկա 3 5
4. Փյունիկ 3 4
5. Շիրակ 3 4
6. Իմպուլս 3 3
7. Բանանց 3 2
8. Արարատ 3 1