Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ՌԴ-ն Արցախը շրջափակած է պահում, որ մարդիկ այնտեղից դուրս չգան․ Մ․ Հայրապետյան (տեսանյութ)

«Հանեք բուհերից ռուսաց լեզուն, այն աշխարհում ոչ գիտության լեզու է, ոչ ազգամիջյան հաղորդակցման լեզու է։ Ռուսաց լեզվով դուք Խարկովից այն կողմ չեք գնա, այսօրվա գիտության հետևից չեք հասնի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։

Մ․ Հայրապետյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի գիտությամբ է ասել, թե ուկրաինական պատերազմում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ։ Եվ դա ասել է, որպեսզի Հայաստանը չընկնի Արևմուտքի պատժամիջոցների տակ․ «Պուտինը Նիկոլին ասել է՝ այդպիսի մի բան ասա»։

Անդրադառնալով արցախյան հակամարտությանն ու այդ հարցում Ռուսաստանի դերակատարությանը՝ հանրային գործիչը պնդում է, որ այդ երկիրը Հարավային Կովկասում գոյություն ունի միմիայն ղարաբաղյան խնդրի պատճառով։ Այդ պատճառով էլ ՌԴ-ն չի ուզենա խնդիրը լուծել։ «ՌԴ-ն Արցախը շրջափակած է պահում, որ արցախցիներն այնտեղից դուրս չգան, և խնդիրը չլուծվի»,- ասում է նա։

Վերջինս նաև հավելեց, թե «երրորդ համաշխարհային պատերազմը նոր է սկսվել և դեռ իր բարձրակետին չի հասել»։