Բացել լրահոսը Փակել լրահոսը
351327578_276998744707919_8193142857276991452_n
A A
Հասարակություն

Ասկերանում օձը հայտնվել է բնակելի տան բակում

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է․
 
Հունիսի 6-ին ժամը 18:28-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Գագարինի փողոցի բնակելի տներից մեկի բակում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի հրշեջ-փրկարար մասի ծառայողները։
 
Տեղզննման աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: