Հիմնի փոփոխության հարցը պետք չէ կապել միայն Արամ Խաչատրյանի անվան հետ․ Խզմալյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հոբելյանական նիստերից մեկի ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը առաջարկեց քննարկման դնել Արամ Խաչատրյանի հեղինակած հիմնը, սակայն մտածեցինք, որ դա հանրային ու մասնագիտական այնպիսի բուռն քննարկումների առիթ կարող էր դառնալ, որ հոբելյանական բազմաթիվ ծրագրեր կմնային ստվերում և առաջին պլան կմղվեր հիմնի փոփոխության խնդիրը»,- Արամ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի ասուլիսին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե արդյոք պատեհ չէ պահը հիշելու, որ հանճարեղ կոմպոզիտորի հեղինակած հիմն ենք ունեցել։
«Կարծում եմ, Հիմնի փոփոխության հարցը պետք չէ կապել հոբելյանական տարվա և միայն Արամ Խաչատրյանի անվան հետ, քանի որ պետական խորհրդանիշ հանդիսացող հիմնի ընտրությունը չի կարող կապվել մեկ, թեկուզ և հանճարեղ մարդու անվան հետ։ Սա պահանջում է հանդարտ, խորքային վերլուծություն, գուցե և մրցույթ»,- ընդգծեց ԿԳՄՍ փոխնախարարը։