Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գուրգեն Ներսիսյան
A A
Պաշտոնական

Արցախում կան հազարավոր տեղահանվածներ, անհրաժեշտ է հրաժարվել նրանց խնդիրը դրամական աջակցությամբ լուծելու մոտեցումից․ ԱՀ պետնախարար

Այսօր հանդիպել եմ ապագա սոցաշխատողների հետ, ովքեր ներկայացրել են հետպատերազմյան և շրջափակման պայմաններում ապրող Արցախում ամենաարդիական խնդիրների վերաբերյալ իրենց սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները: Այս մասին գրառում է կատարել ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
 
Արցախում կան հազարավոր տեղահանվածներ, հաշմանդամներ ու սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներ, շրջափակման հետևանքով աշխատատեղ կորցրած կամ տնտեսական գործունեությունը դադարեցրած ֆիզիկական ու իրավաբանական անձինք:
 
Անհրաժեշտ է հետզհետե հրաժարվել նշված անձանց առջև ծառացած խնդիրը դրամական աջակցությամբ լուծելու մոտեցումից և աջակցությունը դարձնել մարդկանց կրկին ստեղծագործ կյանքին վերադարձնելու միջոց: Այդ ամենին կարելի է հասնել սոցաշխատողների որակյալ ու խորքային հետազոտությունների հիման վրա մշակված ծրագրերի կիրառմամբ: