Բացել լրահոսը Փակել լրահոսը
1112543
A A
Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին, այլ մանրամասներ ԱԳՆ կողմից լրացուցիչ կտեղեկացվեն»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։