Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess (1)
A A
Սպորտ

Հայաստանի 12-ամյա շախմատիստը 4-րդ տեղն է գրավել Դուբայի միջազգային մրցաշարում

Հայաստանի 12-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանը Dubai Open 2023 - Category B միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը՝ արժանանալով մրցանակի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Մանվել Առաքելյանի բոլոր մրցակիցները վարկանիշով ու տարիքով բարձր են եղել, սակայն մեր պատանի շախմատիստն ամբողջ մրցաշարի ընթացքում միշտ գտնվել է առաջատարների շարքերում: Ավելին, եթե նա վերջին տուրում չպարտվեր ռուսաստանից ՖԻԴԵ-ի վարպետ Մաքսիմ Գավրիլովին, ապա միանշանակ կգրավեր մրցանակային տեղ:

 

Մանվել Առաքելյանը 225 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը և այժմ ունի 1882 վարկանիշային միավոր։