Բացել լրահոսը Փակել լրահոսը
1112506
A A
Հասարակություն

Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը

Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման պատճառ է դարձել էլեկտրոնային արգելափակման համակարգի խափանումը,  NDTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի երկաթուղիների նախարար Աշվինի Վայշնավը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Խոսքը էլեկտրոնային արգելափակման մասին է։ Փոփոխությունը, որը տեղի է ունեցել էլեկտրոնային արգելափակման ժամանակ, դրա պատճառով էլ տեղի է ունեցել վթարը: Թե ով է դա արել և ինչպես է դա տեղի ունեցել, կպարզվի պատշաճ քննությունից հետո»,- ասել է նա։

Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու ուրբաթ երեկոյան բախվել են երեք՝ երկու մարդատար և 1 բեռնատար գնացք:

Կալկաթայից Չենայ ուղևորվող ուղևորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից բեռնատար գնացքի հետ բախման պատճառով և ընկել երկաթուղու հակառակ գծին: Որոշ ժամանակ անց նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք, ինչի հետևանքով ռելսերից դուրս են եկել մարդկանց տեղափոխող ևս մի քանի վագոններ:

Վերջին տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 288 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 900-ը: