Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան ուղերձ
A A
Հասարակություն

Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին. 

 

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտում Ձեզ և Հնդկաստանի ժողովրդին՝ հնդկական Օդիշա նահանգում  տեղի ունեցած երկաթուղային աղետի  կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: 

Մեր սրտերը ցավում են ողբերգության զոհերի ընտանիքների  և հարազատների հետ միասին: 

Աշխարհասփյուռ մեր հայրենակիցները կիսում են բարեկամ հնդիկ ժողովրդի վիշտը և, ինչպես միշտ, մխիթարանքի և աջակցության խոսքերով, համակրանքով ու համերաշխությամբ կանգնած են  ձեր կողքին»: