Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի

 Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հունիսի 6-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 5-ին, 8-ին, 9-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
 
Քամին՝ հարավարևելյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի և 7-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-8 աստիճանով։
 
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

 

 Screenshot_5(12).png (203 KB)

 
Երևանում այսօր, հունիսի 6-ին և 7-ին կեսօրից հետո սպասվում է, 5-ին, 8-ին, 9-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Screenshot_4(16).png (21 KB)