Բացել լրահոսը Փակել լրահոսը
351468905_9352210941487516_2350675721834975791_n
A A
Հասարակություն

Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվում։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։14-ին, մարվել՝ 13։24-ին»,- նշված է հաղորդագրությունում։