
A
A
«Ինտերը» հաղթեց «Տորինոյին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական. Մխիթարյանը բացակայում էր
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի առաջնության 38-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Թուրինի «Տորինոյին»: Միակ գոլը 37-րդ րոպեին խփեց խորվաթ Մարսելո Բրոզովիչը:
Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 72 միավոր, շրջանցեց «Լացիոյին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Եթե վերջին տուրում հռոմեական թիմը չհաղթի «Էմպոլիին», ապա «Ինտերը» կդառնա փոխչեմպիոն:
«Ինտերում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց այսօրվա հանդիպումը, քանի որ դեռևս չի ապաքինվել մայիսի 16-ին «Միլանի» հետ խաղում ստացած վնասվածքից հետո:
«Ինտերը» ընթացիկ մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 10-ին: Այդ օրը միլանյան ակումբը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում ուժերը կչափի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: