Բացել լրահոսը Փակել լրահոսը
1112454
A A
Պաշտոնական

Ժամանակավորապես կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք- Մարաշ՝ մինչեւ Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթեւեկությունը

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․
 
Հարգելի քաղաքացիներ, հունիսի 3-ին՝ ժամը 09։00-18։00, կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչեւ Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթեւեկությունը։
 
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իրականացնելու է երթևեկությանը խանգարող ծառաթփատեսակների հեռացման, ինչպես նաև շինարարական աղբի մաքրման աշխատանքներ։