Բացել լրահոսը Փակել լրահոսը
1112434
A A
Քաղաքականություն

Արցախի ԱԳ նախարարին է փոխանցվել Արիզոնայի ներկայացուցիչների պալատի ընդունած Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը

 Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը հունիսի 2-ին ընդունել է ԱՄՆ Արիզոնա նահանգի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին, ով նախարարին է փոխանցել նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը։

Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել հրովարտակին կողմ քվեարկած բոլոր անհատներին և նշել, որ այն կարևոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջխաղացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։